Mercedes-ը ներկայացրել է նոր G-class-ը (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր G-class մեքենան, որը ստացել է G 650 Landaulet անվանումը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, 4 նստատեղ ունեցող նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Ժնևում մեկնարկելիք միջազգային ավտոշոուի շրջանակում:
Դատելով ստորև ներկայացված լուսանկարներից՝ հետևի շարքի ուղևորները ցանկության դեպքում կկարողանան կոճակի մի հպումով բացել տանիքն ու գտնվել բաց երկնքի տակ:
Ինչ վերաբերում է G 650 Landaulet-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 6 լ աշխատանքային ծավալով, 630 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V12 շարժիչով:
Մեքենայի գինը դեռևս չի հրապարակվել:












