ԱՄՆ-ում ծովի հատակն ուսումնասիրող սուզվող անօդաչու է ստեղծվել (տեսանյութ)
Ամերիկյան Ռատգերի համալսարանի ինժեներների խումբը ստեղծել է հիբրիդային անօդաչու, որն ի վիճակի է թռչել ծովի մակերևույթի վրա և սուզվել` իջնելով ծովի հատակ:
Lenta.ru-ի հաղորդմամբ` Naviator կոչվող սարքը հագեցած է ութ պտուտակով: Այն կարող է առանց խոչընդոտների լողալ ջրում, դուրս գալ մակերևույթ և թռնել ջրի երեսից:
Նշվում է, որ դրոնը ստեղծվել է Shell Ocean Discovery XPRIZE մրցույթի շրջանակներում: Մրցույթի մասնակիցները պետք է ծովի հատակն ուսումնասիրող իրենց ստեղծած համակարգերն օգտագործեն հատուկ նշանակված վայրում:
Հայտնի է, որ եզրափակիչ փուլ անցածների թվում են մասնակիցներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կանադայից, Գանայից և այլ երկրներից: Հաղթողը կստանա 4 միլիոն դոլար:










