Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն արժանացել  ՀՀ վարչապետի շնորհակալագրին

15:05 • 17.02.17

Կայուն զբաղվածություն ապահովելու, արժանապատիվ աշխատանքի և կորպորատիվ բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը խրախուսվել է  շնորհակալագրով:

ՀՀ վարչապետի շնորհակալագիրը Beeline-ի գլխավոր տնօրենին է հանձնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը հանձնելով շնորհակալագիրը նշել է. «Թույլ տվեք շնորհավորել և ՀՀ վարչապետի կողմից փոխանցել Ձեզ շնորհակալագիրը: Ես վստահ եմ, որ Հայաստանում Beeline-ի գործունեության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նվիրված աշխատանքի գնահատումն էլ ավելի կնպաստի կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հետագա զարգացմանն ի նպաստ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարելավման և կայունացման»:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար և ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջև և մենք անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորն զգան մեր սերն ու հոգատարությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընտրությունն իրականացվել է կայուն աշխատատեղեր և արժանապատիվ աշխատանք ապահովելու կորպորատիվ սոցիալ պատասխանատվության ոլորտում ակտիվ գործունեության և երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար:

Մասնավորապես, նշվել է Beeline-ի «Make your mark» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հաջողությամբ իրականացվել են երկու տասնյակից ավելի ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության խթանմանը, նրանց մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի խթանմանը:


Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն արժանացել  ՀՀ վարչապետի շնորհակալագրին