Sony-ն «կփրկի» Samsung-ը պայթող մարտկոցներից

17:21 • 17.02.17

Samsung-ն ընտրել է Sony ընկերությունը` որպես Galaxy S8-ի մարտկոցների մատակարար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ` Sony-ի ստորաբաժանումը, որը պատասխանատու է մարտկոցների արտադրության համար, արդեն ստորագրել է պատվերն իրականացնելու համաձայնությունը:

Պարբերականի աղբյուրի խոսքով` այս կերպ Samsung-ը փորձում է խուսափել մարտկոցների պայթյուններից, որոնք տեղի են ունեցել Galaxy Note 7-ի դեպքում:

Հայտնի է, որ Sony-ից բացի Galaxy S8-ի մարտկոցների արտադրությամբ կզբաղվի Murata Manufacturing ընկերությունը: Ընդ որում, Samsung-ի սեփական արտադրությունը դեռևս չի համապատասխանում անվտանգության պահանջներին:

Sony-ն «կփրկի» Samsung-ը պայթող մարտկոցներից