Երկրաբանները հայտնաբերել են մեր մոլորակի ութերորդ մայրցամաքը

14:10 • 17.02.17

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է Զելանդիան՝ Երկրի ութերորդ մայրցամաքը։  Նման եզրակացության են եկել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հայտնում է Nature News-ը՝ Lenta.ru-ի փոխանցմամբ։


Նոր մայրցամաքը զբաղեցնում է մոտ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք: Դրա մոտ 94 տոկոսը գտնվում է ջրի տակ, իսկ երկրի մակերեսին են գտնվում Նոր Կալեդոնիա կղզին և նորզելանդական Հյուսիսային և Հարավային կղզիները։


Զելանդիան, ըստ գիտնականների, սկսել է առանձնանալ հին Գոդվանա մայրցամաքից մոտ 100 մլն տարի առաջ։ Դա հանգեցրել է երկրի ընդերքի դեֆորմացիայի, որի արդյունքում մայրցամաքի մեծ մասը ջրի տակ է անցել: Երկրաբանների այս եզրակացությունն ապացուցում են արբանյակային դիտարկումները, մասնավորապես ծանրաչափական, համաձայն որոնց, Զելանդիայի ընդերքը ցամաքային է, այլ ոչ թե օվկիանոսային կամ հրաբխային:


Հեղինակներն ուստի առաջարկել են ավելացնել յոթ մայրցամաքների թիվը ևս մեկով։ Մեզ քաջ ծանոթ Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից, Ավստրալիայից, Անտարկտիկայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից բացի, այսուհետ գուցե թվարկվի նաև Զելանդիա կոչվող մայրցամաքը։

Երկրաբանները հայտնաբերել են մեր մոլորակի ութերորդ մայրցամաքը