Lotus-ը ներկայացրել է Evora սուպերքարի նոր մոդելը (լուսանկարներ)

14:59 • 19.02.17

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Lotus ընկերությունը ներկայացրել է Evora Sport 410 սուպերքարի բացառիկ տարբերակը՝ նվիրված գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի՝ 40 տարի առաջ ստեղծված Esprit S1 «երկկենցաղ» մեքենային: 

Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը համալրված է 3.5 լ աշխատանքային ծավալով, 460 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով, որը 100 կմ/ժ  արագություն է զարգացնում 4.2 վայրկյանում: Առավելագույն արագությունը հասնում է 300 կմ/ժ ցուցանիշի: 

Հայտնի է, որ մեքենան արտադրվել է մի օրինակով: Այն վաճառվելու է  Lotus-ի գնորդներից մեկին: Նորույթի գինը չի հրապարակվել:

 

 

 

 

 

 

Lotus-ը ներկայացրել է Evora սուպերքարի նոր մոդելը (լուսանկարներ)