Անտարկտիկայից Մանհեթենի չափով սառցաբեկոր է առանձնացել (տեսանյութ)

15:45 • 20.02.17

Անտարկտիկայի Փայն Այլենդ (Pine Island) սառցադաշտից Նյու Յորքի Մանհեթեն շրջանի չափով հսկայական սառցաբեկոր է առանձնացել (մոտ 3.6 կմ երկարությամբ): Տեսանյութը` պատրաստված LandSat արբանյակի կողմից արված ութ կադրերից, հասանելի է Popular Mechanics կայքում, գրում է Lenta.ru-ն:


Փայն Այլենդ սառցադաշտը պատասխանատու է մոլորակի ամենահարավային մայրցամաքում ընդհանուր սառույցի ծավալի մոտ մեկ քառորդի կորստի համար: Անտարկտիկայի սառույցի դեգրադացիայի պատճառն այս դեպքում դրա ողողվելն էր տաք օվկիանոսային ջրերով:


 

Անտարկտիկայից Մանհեթենի չափով սառցաբեկոր է առանձնացել (տեսանյութ)