Ճապոնիայում ստեղծվել է հավանական բռնաբարողների մասին նախազգուշացնող հավելված

22:50 • 20.02.17

Ճապոնիայում ստեղծվել է հավելված, որը նախազգուշացնում է բռնաբարողի հետ առերեսվելու հավանականության մասին, հայտնում է  The Independent-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Mimamotchi կոչվող հավելվածը ճանաչում է սմարթֆոնի տիրոջ գտնվելու վայրն ու ծանուցում ուղարկում, եթե նա մոտենում է տեղանքների, որտեղ ավելի վաղ սեռական ոտնձգություններ են տեղի ունեցել:

Կայքի հաղորդմամբ` ոստիկանությունը ստեղծել է հավելվածը` փողոցում կանանց և երեխաների անվտանգությունն ապահովելու համար:

Նշվում է, որ հավելվածն արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել:

Ճապոնիայում ստեղծվել է հավանական բռնաբարողների մասին նախազգուշացնող հավելված