Անդրոմեդայի գալակտիկայում մութ մատերիայի հետքեր են հայտնաբերվել (տեսանյութ)

16:58 • 22.02.17

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հետազոտողների խումբը գամմա ճառագայթման անբացատրելի ավելցուկներ է հայտնաբերել Անդրոմեդայի գալակտիկայում: Գործակալության կայքում ասվում է, որ դրանք կարող են մութ մատերիայի հետքեր լինել:

«Մենք ենթադրում ենք, որ մութ մատերիան կուտակվում է Ծիր Կաթինի և այլ գալակտիկաների ներքին հատվածներում, ահա թե ինչու է այդքան հստակ հետքի հայտնաբերումը շատ հետաքրքրել մեզ: Գամմա ճառագայթումը կդառնա այն բանի բացահայտումը, թե ինչ է կատարվում Անդրոմեդայի և Ծիր Կաթինի ներսում», - պատմել է աստղաֆիզիկոս Պյերիկ Մարտենը:

Գործակալությունը մանրամասնում է, որ հայտնագործությունն արվել է Ֆերմի գամմա աստղադիտակի միջոցով, որը 2009 թվականին նկարահանել է մութ մատերիայի առաջին հետքերը գամմա ճառագայթման ավելցուկի տեսքով` Ծիր Կաթինի կենտրոնում:

Նշվում է, որ մութ մատերիան իրենից ներկայացնում է մատերիայի հիպոթետիկ ձև, որը չի արձակում էլեկտրամագնիսական ճառագայթում և ուղղակիորեն չի փոխգործակցում դրանց հետ: Նյութի տվյալ ձևի այս հատկությունն անհնարին է դարձնում դրա ուղղակի դիտարկումը:

Գիտնականների խոսքով` մութ մատերիայի բնույթի պարզումը կօգնի լուծել ծածուկ մասսայի խնդիրը, որը, մասնավորապես, գալակտիկաների արտաքին հատվածների պտույտի աննորմալ արագության մեջ է կայանում:

 

 

Անդրոմեդայի գալակտիկայում մութ մատերիայի հետքեր են հայտնաբերվել (տեսանյութ)