Ford-ն իր մեքենաներին կսովորեցնի կատակներ անել

18:54 • 22.02.17

Ամերիկյան Ford ընկերության ավտոմեքենաներն ապագայում կկարողանան հասկանալ վարորդների էմոցիաները, ինչպես նաև կատակներ վերարտադրել տերերի տրամադրությունը բարձրացնելու համար:

Motor.ru-ի փոխանցմամբ` այս մասին ավտոարտադրողը հայտնել է` ներկայացնելով մեքենաներում ձայնային կառավարման համակարգերի հետագա զարգացման հնարավոր տարբերակները: 

«Մենք զգայուն տրանսպորտային միջոցներ ստեղծելու ճանապարհին ենք, որոնք վարորդների տրամադրությունը բարձրացնելու համար կկարողանան անեկդոտներ պատմել, խորհուրդներ տալ կամ հիշեցնել հարազատների ծննդյան տարեդարձների մասին», - ասել է Nuance Communications ընկերության մենեջերը, որն օգնել է ամերիկյան ավտոարտադրողին զարգացնել SYNC ժամանցային համակարգը:

Ավտոարտադրողի հաշվարկներով` 2022-ին նոր մեքենաների 75 տոկոսը համալրված կլինեն ձայնային կառավարման համակարգերով, որոնց օգնությամբ վարորդները կկարողանան պատվերներ կատարել ռեստորաններում և հանդիպումներ նշանակել:

 

 

 

Ford-ն իր մեքենաներին կսովորեցնի կատակներ անել