Այս մրգերն ու բանջարեղենը նպաստում են ատամների սպիտակեցմանը
Ատամների սպիտակեցման համար կան մի շարք բնական միջոցներ, որոնց շարքին են դասվում մրգերն ու բանջարեղենը:
Business Insider-ը ներկայացրել է մրգի կամ բանջարեղենի այն տեսակները, որոնք ուտելով հնարավոր է նպաստել ատամների սպիտակեցմանը և պահպանել դրանց սպիտակ գույնը: Այս նպատակով պետք է ընտրել պինդ և մանրաթելով հարուստ պտղամիս ունեցող մրգերն ու բանջարեղենը, ինչպիսիք են խնձորը, գազարը, ելակը և նեխուրի ցողունները:
Ցանկալի է, որ այդ մթերքները պինդ ու խրթխրթան լինեն, ինչը կօգնի մաքրել ատամների էմալը ծամելիս: Կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում այս մրգերը ժամանակի հետ կարող են վերացնել ատամնափառը:
Բացի այդ, խնձորն ու ելակը խնձորաթթու են պարունակում ինչը նպաստում է ատամների էմալի սպիտակեցմանը:










