Ցուցադրվել է Հիթրոու օդանավակայանի օդային պիկ ժամը (տեսանյութ)

18:46 • 22.02.17

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի օդային պիկ ժամը ցուցադրվել է տեսանյութի միջոցով: Այս մասին հայտնում է 34travel.me ամսագիրը, որը և հրապարակել է տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են օդանավակայան ժամանող ուղևորատար ինքնաթիռները վայրէջք իրականացնում մեկը մյուսի հետևից:

Հայտնի է, որ 2016 թվականի ապրիլին Հիթրոուն ներառվել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանների տասնյակում: Ամեն օր այն ընդունում է ավելի քան 200 հազար ուղևոր:

 

Ցուցադրվել է Հիթրոու օդանավակայանի օդային պիկ ժամը (տեսանյութ)