Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոնման օգտին. Լավրով
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոնումը շարունակելու օգտին՝ այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը:
«Ընդհանուր առմամբ, ես վստահ եմ, որ բանակցությունները կնպաստեն մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը»,- հավելել է նա:










