Mercedes-ը ներկայացրել է 1.8 մլն դոլարանոց լյուքս մոտորանավակ (լուսանկարներ)
Արդեն 10 տարի է՝ գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Cigarette Racing Team-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է բացառիկ և սահմանափակ քանակությամբ արտադրվող մոտորանավակներ:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, 10-ամյա հոբելյանի առթիվ ներկայացվել է 15 մետրանոց մոտորանավակ, որը ստեղծելու համար մասնագետները հիմնվել են Mercedes-AMG GT R մոդելի վրա:
Marauder AMG անվանումը ստացած նորույթը համալրված է QC4v շարժիչներով:
«Մեզ համար չափազանց հպարտ պահ է համագործակցության 10-ամյակը նշել նման բացառիկ մոդելի շնորհանդեսով»,-պատմել է Cigarette Racing Team-ի ղեկավար Սքրիփ Բրավերը:














