Չինաստանում սկսվել է 5G ցանցի փորձարկումը
Չինաստանում սկսվել են 5G ցանցի փորձարկումները: Ինչպես հաղորդում է Russia Today-ը` վկայակոչելով չինական աղբյուրը, այս մասին տեղեկացրել է Չինաստանի արդյուանբերության և ինֆորմատիզացիայի նախարարությունը:
Նշվում է, որ Չինաստանն սկսել է երկրի տարածքում 5G գերարագ ինտերնետ-ցանցի գործարկման նախապատրաստական աշխատանքները: Նախագծի նպատակն է նոր բջջային կապի տեխնոլոգիաների ստանդարտացումը: Նախագծին մասնակցում են բջջային արդյունաբերության խոշորագույն ընկերությունները:
Փորձարկումները, որոնք կանցկացվեն մինչև 2018 թվականը, ենթադրում են 5G համակարգի, հիմնական տեխնոլագիաների և լուծումների ստուգման եռաստիճան ստուգումներ:
5G ցանցը շահագործման նախատեսվում է հանձնել 2020 թվականին:










