Bugatti ընկերությունը կառուցել է Chiron հիպերքարի առաջին 3 օրինակը
Bugatti ընկերությունը գնորդներին է առաքել Chiron հիպերքարի առաջին երեք օրինակը:
Ինչպես գրում է Motor.ru-ն, ընկերությունը մեքենաների հավաքման գործընթացը ներկայացրել է հատուկ տեսանյութում: Այս տարի նախատեսվում է թողարկել Chiron մոդելի ընդամենը 70 օրինակ:
Bugatti Chiron կուպեն ներկայացվել է անցյալ տարվա փետրվարին: Հիպերքարը զինվել է լիաքարշակ համակարգով, 1500 ձիաուժ հզորությամբ 8 լիտր ծավալային W16 տուրբո շարժիչով, որն աշխատում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ:
100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժամ:
Նորագույն ֆրանսիական մոդելի արժեքը սկսում է 2.4 մլն եվրոյից: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 500 մեքենա թողարկել առաջիկա 3 տարում:












