9 էլեկտրական ամենագնացներ, որոնք շուկայում կհայտնվեն մինչև 2020 թվականը
Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունն առաջիկա տարիներին առավել մեծ մրցակցության կհանդիպի, քանի որ համաշխարհային մեքենաշինական հսկաները պատրաստվում են ներկայացնել իրենց սեփական ինքնագնաց մոդելները:
Այս մասին գրելով` Business Insider-ը ներկայացնում է 9 էլեկտրական արտաճանապարհայինները, որոնք շուկայում կհայտնվեն մինչև 2020 թվականը:
1. Jaguar I-PACE
Բրիտանական արտադրողն իր էլեկտրական մոդելը ներկայացրել է Լոս նջելեսի ավտոսրահում նոյեմբերին: Այն շուկայում կհայտնվի 2018-ին: Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա 354 կմ տարածություն անցնել, իսկ 100 կմ/ժամը կզարգացնի 4 վայրկյանում: Մեքենայի արժեքը սկսվում է 50 000 դոլարից:

2.Mercedes EQ
Գերմանական արտադրողն իր էլեկտրամոդելը գաղտնազերծել է Փարիզի ավտոսրահում սեպտեմբերին, իսկ շուկայում այն կհայտնվի 2019-ին: Առանց վերալիցքավորման մեքենայի ընթացքը կկազմի 498 կմ, իսկ արժեքը կկազմի 39 150 դոլար:

3.Audi e-tron Quattro
Audi-ի ամբողջովին էլեկտրական մոդելը ներկայացվել է դեռևս 2015-ի սեպտեմբերին, իսկ շուկայում կհայտնվի 2018-ին: Այն ևս 498 կմ ընթացք է ապահովում առանց վերալիցքավորման, իսկ 100 կմ ժամը զարգացնում է 4.6 վայրկյանում:

4.BMW X3 SUV
Բավարական ընկերության այս մոդելը շուկայում կհայտնվի 2020-ին, իսկ 2019-ին կթողարկվի էլեկտրական Mini Cooper մոդելը:

5.Ford SUV
Ամերիկյան էլեկտրական ամենագնացը կկարողանա 482 կմ տարածություն անցնել մեկ լիցքավորմամբ:

6.Bentley
Բրիտանական արտադրողը ևս մտադիր է առաջիկա մի քանի տարում իր մոդելային շարքը համալրել էլեկտրական արտաճանապարհայինով:

7.Hyundai
Հարավկորեական արտադրողը մտադիր է իր էլեկտրական մոդելը թողարկել 2018-ին: Այն 321 կմ տարածություն կանցնի առանց վերալիցքավորման:

8.Volkswagen
Ընկերությունը մտադիր է 30 էլեկտրական մեքենա վաճառել 2025-ին: Իսկ առաջին մոդելը կթողարկվի 2020-ին:

9.Tesla
Ամերիկյան արտադրողը մտադիր է էլեկտրամեքենաների շարքը համալրել կոմպակտ ամենագնացով:











