Koenigsegg-ը ցուցադրել է 24 կարատանոց ոսկով զարդարված Gryphon-ը (լուսանկարներ)
Լյուքս դասի սուպերքարերի արտադրությամբ զբաղվող Koenigsegg ընկերությունը ցուցադրել է բացառիկ մոդել, որի պրեմիերան կայանալու է մի քանի օրից Ժնևում մեկնարկող միջազգային ավտոշոուի շրջանակում:
Ինչպես նշում է motor.ru-ը, շվեդական ավտոբրենդը գաղտնազերծել է Agera RS մեքենայի հատուկ տարբերակը, որի անվանմանն ավելացել է Gryphon բառը:
Նորույթն ունի 1.360 ձիաուժ հզորությամբ շարժիչ, ինչպես նաև դրսից և ներսից մասամբ պատված է 24 կարատանոց ոսկու շերտով:
Հայտնի է, որ այս մոդելը ստեղծվել է մեքենաների հայտնի հավաքորդ Մենի Հոշբինի պատվերով:














