ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպիսին է մարսիական «պտտահողմը» (տեսանյութ)
Միացյալ Նահանգների oդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Մարսի մակերևույթով անցած փոշու մրրիկի լուսանկարները:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, ներկայացված կադրերն արվել են 2012թ. «Կարմիր մոլորակի» վրա վայրէջք կատարած Curiosity մարսագնացի միջոցով՝ Գեյլ հրաբխային խառնարանից ոչ հեռու:
Հավելենք, որ իրենից շարժական լաբորատորիա ներկայացնող մարսագնացի հիմնական առաքելությունը մոլորակի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնելն է:
Curiosity-ի առաքելությունն անժամկետ է. այն հետազոտելու է Մարսի մակերևույթը մինչև տեխնիկապես շարքից դուրս գալը:










