Չինաստանը պատրաստվում է ուսումնասիրել աստերոիդի ռեսուրսային բազաները մինչ 2025 թիվը
Չինաստանը նախատեսում է տիեզերական առաքելությունների զարգացման համար ուսումնասիրել աստերոիդի ռեսուրսային բազաները մինչ 2025 թվականը: Այս մասին հաղորդում է China Daily-ն՝ վկայակոչելով չինական տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիային:
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել աստերոիդները՝ դեպի Մարս կատարած առաջին առաքելությունից հետո, որը տեղի կունենա 2020 թ.-ին: Իսկ մինչ 2025 թ.-ը մենք կուսումնասիրենք սստերոիդները, որոնք հետաքրքիր են մեզ համար, քանի որ դրանց ռեսուրսները կարող են կարևոր դեր խաղալ մարդկության ապագա զարգացման հարցում», - ասված է ակադեմիայի հաղորդագրության մեջ:
Համապատասխան ծրագրի մանրամասները, ինչպես նաև դրանց նպատակները, դեռևս հաստատման փուլում են, մասնագետներն աշխատում են այդ հարցերի շուրջ:










