Lamborghini-ն ներկայացրել է ոճային մարզակոշիկներ (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր Lamborghini մեքենաշինական բրենդն ակտիվ զբաղվում է նաև ոճային պարագաների արտադրությամբ: Վերջերս ընկերությունը ներկայացրել է Wave Tenjin 2 գերնորաձև մարզակոշիկները, որոնք ստեղծվել են ճապոնական Mizuno բրենդի հետ համագործակցության արդյունքում:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ածխածնային մանրաթելից պատրաստված նորույթն առանձնանում է բարձր որակով ու դիմացկունությամբ:
Lamborghini-ի ներկայացուցիչները նշել են, որ մոդելը նախագծելիս առաջնորդվել են նույն սկզբունքներով, որոնք կիրառվում են թանկարժեք մեքենաները ստեղծելիս՝ անթերի դիզայն+բարձր որակ:
Նշենք, որ մոդելի գինը 400 դոլար է: Այն արդեն վաճառքում է:
















