Bentley-ն ժամանակից շուտ գաղտնազերծել է Bentayga Mulliner մոդելը (լուսանկարներ)

17:24 • 05.03.17

Բրիտանական հեղինակավոր Bentley ընկերությունը մի քանի օրից Ժնևում մեկնարկող միջազգային ավտոշոուի նախաշեմին գաղտնազերծել է այդքան շատ քննարկված Bentayga Mulliner մոդելը:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ավտոբրենդի ներկայացուցիչների խոսքերով՝ սա իրենց կողմից երևէ ներկայացված ամենաշքեղ արտաճանապարհային մոդելն է:


Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 6 լ աշխատանքային ծավալով երկտուրբու W12 բենզինային շարժիչով, որն ունի 600 ձիաուժ հզորություն:


Մեքենայի գինը դեռևս չի հայտարարվել: Դրա պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Ժնևում:

Bentley-Bentayga-Mulliner-102-876x535

Bentley-Bentayga-Mulliner-103-876x535

Bentley-Bentayga-Mulliner-106-876x535

Bentley-Bentayga-Mulliner-105-876x535

Bentley-Bentayga-Mulliner-104-876x535

 

 

 

 

 

 

 

Bentley-ն ժամանակից շուտ գաղտնազերծել է Bentayga Mulliner մոդելը (լուսանկարներ)