Nokia 3310-ը՝ Պուտինի ոսկեզօծ պատկերով. Caviar-ը ներկայացրել է 3.000 դոլարանոց նորույթը

13:18 • 05.03.17

Ֆիննական Nokia ընկերությունը տարիներ տևած դադարից հետո վերջերս ներկայացրել է աշխարհի ամենահայտնի ու դիմացկուն բջջային հեռախոսներից մեկի՝ 3310 մոդելի նոր տարբերակը:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, նորույթը չի վրիպել հեռախոսների թյունիգավորմամբ զբաղվող Caviar ընկերության հմուտ մասնագետների աչքից:


Նրանք պատրաստել են հեռախոսի ինքնատիպ տարբերակը, որի վրա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ոսկեզօծ դիմանկարն է, ինչպես նաև երկրի ազգային օրհներգի տեքստից մի հատված:


Հայտնի է, որ բջջային հեռախոսի գինը 3.000 դոլար է:


Ի դեպ, ավելի վաղ Caviar-ը ներկայացրել էր Պուտինի դիմանկարով iPhone 6S սմարթֆոնը:

Nokia 3310-ը՝ Պուտինի ոսկեզօծ պատկերով. Caviar-ը ներկայացրել է 3.000 դոլարանոց նորույթը