Սոցիալական ցանցերն ուժեղացնում են մենակության զգացումները. ամերիկացի հոգեբաններ
Սոցիալական ցանցերը, այդ թվում Twitter-ը, Facebook-ը և Pinterest-ն ուժեղացնում է մարդկանց մոտ մենակության զգացումը: Այդ մասին ասված է ամերիկացի հոգեբանների զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշում են մասնագետները, եթե մարդն ամեն օր սոցիալական ցանցերում է անցկացնում ավելի քան երկու ժամ, նրա մոտ կրկնապատկվում է սոցիալական մեկուսացման զարգացման վտանգը:
Հետազոտության տվյալներով՝ սոցիալական ցանցերի էջերում մարդկանց իդեալականացված կերպարը կարող է ստիպել մարդուն նախանձ զգալ:
Նման կայքերի թվում են փորձագետները նաև նշում Instagram-ը և այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Snapchat-ը և Tumblr-ը:
Հետազոտության տվյալներով՝ ինչքան շատ ժամանակ է մարդն անցկացնում համացանցում, այնքան քիչ ժամանակ է նրա մոտ մնում իրական աշխարհում շփման համար:










