NASA-ն թույլ է տվել բոլոր ցանկացողներին շրջել Միջազգային տիեզերական կայանում
ՆԱՍԱ-ն արդեն 3-րդ անգամ է թողարկում անվճար ծրագրային ապահովման կատալոգ, որը պարունակում է բազում հավելվածներ՝ մշակված ու կիրառված կազմակերպության կողմից։
Ամենասիրված հավելվածներից մեկը կարող է դառնալ Station Spacewalk-ը՝ Միջազգային տիեզերական կայանի խաղ-սիմուլյատորը, որտեղ բոլոր խաղացողներին առաջարկում են այցելել ՄՏԿ ու մի շարք քայլեր կատարել բաց տիեզերքում։
Խաղը ստեղծողները հավաստիացնում են, որ այնտեղ նկարագրված բոլոր սցենարների հիմքում իրական դեպքեր են։
Earth GRAM 2016-ը թույլատրում է օգտատերերին իմանալ Երկրի ցանկացած կետի մթնոլորտային բնութագիրը, օդի խտությունն ու կազմը, ջերմաստիճանը և այլն: Մինչդեռ Worldview հավելվածը հնարավորություն է տալիս դիտել մեր մոլորակի մակերեսի լուսանկարները:










