Apple-ը չի հասցնի մինչև աշուն ստեղծել iPhone-ի նոր մոդելը. Business Insider

14:15 • 06.03.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն ունի որոշ արտադրական խնդիրներ, որոնց պատճառով կարող է մինչև աշուն չհասցնել ստեղծել iPhone սմարթֆոնի նոր մոդելը:


Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ մանրամասնելով, որ նորարարական iPhone-ի արտադրությունը սկսվելու է 2017թ. աշնանից ոչ շուտ, ինչը նշանակում է, որ Apple-ը չի կարողանա ավանդույթի համաձայն նորույթը ներկայացնել ու դրա վաճառքը սկսել սեպտեմբերին:


Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ Apple-ը մտադիր է միանգամից 3 նոր iPhone ներկայացնել, որոնից մեկը կունենա OLED էկրան, անլար լիցքավորման հնարավորություն, իսկ գինը կգերազանցի 1.000 դոլարը:

 

Apple-ը չի հասցնի մինչև աշուն ստեղծել iPhone-ի նոր մոդելը. Business Insider