Առաջին կին-տիեզերագնացը տոնում է իր 80-ամյակը
Վալենտինա Տերեշկովան` առաջին կինն աշխարհում, որ տիեզերք է դուրս եկել, Խորհրդային Միության հերոսուհին, առաջին կինը գեներալ-մայորի կոչումով, «Դարի կինն ու ՌԴ Պետդումայի պատգամավորը, երկուշաբթի տոնում է իր 80-ամյակը:
Նրա տարեդարձի առթիվ Պետդումայի ստորին պալատը ցուցահանդես է կազմակերպել: Այն կներկայացնի ցուցանմուշներ նվիրված Տերեշկովայի տիեզերական թռիչքին, որը կատարվել է 1963 թվականի հունիսի 16-ին, ինչպես նաև խորհրդային տիեզերական հետազոտման պատմությանը:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու թե՛ ռուսական, թե՛ համաշխարհային տիեզերագնացության նմուշներ: «Luna-9» հրթիռը, որն առաջին անգամ աշխարհում իրականացրել է փափուկ վայրէջք Լուսնի վրա, ինչպես նաև դրա կատարելագործված «Luna-16» տեսակի հրթիռը:
Մինչև հիմա Վալենտինա Տերեշկովան միակ կին տիեզերագնացն է, ով ոչ թե պարզապես անձնակազմում է եղել, այլ հենց ինքն է իրականացրել թռիչքը:










