Համացանցում է հայտնվել Samsung-ի Galaxy S8 շարքի նորագույն սմարթֆոնների հերթական լուսանկարը

22:21 • 07.03.17

Մինչդեռ հարավկորեական ընկերության նորագույն արտադրանքը ներկայացվելու է այս ամիս, համացանցում օրեցօր նոր լուսանկարներ են հրապարակվում, որոնցում պատկերված են նորագույն սմարթֆոնները:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, այս անգամ համացանցում արտահոսած լուսանկարում պատկերված են երկար սպասված Samsung Galaxy S8 և Galaxy S8+ սմարթֆոնները: Աղբյուրի տվյալներով` լուսանկարներն ստացվել են «էկրանի պաշտպանիչ ժապավեն արտադրողից»:

Լուսանկարում երկու սմարթֆոն է պատկերված`նեղ շրջանակներով մեծ էկրաններով, որոնք բավականին նման են գաջեթների լուսանկարներ հրապարակող հայտնի բլոգեր Էվան Բլեսի` անցյալ շաբաթ ներկայացրած լուսանկարի սմարթֆոնին:

Սմարթֆոնները կարծես ներկայանում են առանց home ստեղնի կամ մատնահետքի սկաների, որը պետք է որ գաջեթի դիմացի մասում գտնվեր: Ինչպես նախկինում հաղորդվում էր Galaxy S8-ը ներկայանալու է 5.8 դյույմ էկրանով, իսկ Galaxy S8+-ը` 6.2:

Samsung-ն իր նորագույն սմարթֆոնները ներկայացնելու է մարտի 29-ին, իսկ վաճառքի կհանի ապրիլի վերջին:  

 

 

Համացանցում է հայտնվել Samsung-ի Galaxy S8 շարքի նորագույն սմարթֆոնների հերթական լուսանկարը