LEGO-ից չղջիկ-ռոբոտ է պատրաստվել (տեսանյութ)
YouTube-ի JK Brickworks ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է LEGO կոնստրուկտորից պատրաստված չղջիկ-ռոբոտ: Նորույթի հեղինակը Կրիստալ Դյուբուան է, որը ռոբոտացված նմուշներ է ստեղծում պլաստիկ տարրերից:
Lenta.ru-ն գրում է, որ չղջիկը մեխանիզացված թևեր ունի, որոնք միացած են շարժիչին ատամնավոր շարժանիվների միջոցով: Կառույցի շարժումները նման են այն շարժումներին, որոնք անում են իսկական կենդանիները:
Նշվում է, որ JK Brickworks ալիքը նվիրված է LEGO կոնստրուկտորից բարդ մոդելների պատրաստմանը, որոնցում առկա են շարժվող մասեր և էլեկտրոնային տարրեր:










