Lamborghini-ն Ժնևում ներկայացրել է ամենաարագընթաց սուպերքարը (լուսանկարներ)
Ժնևի միջազգային ավտոսրահում կայացել է Lamborghini Huracan մոդելի թարմացված տարբերակի պաշտոնական դեբյուտը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, սովորական Huracan-ից նորագույն մոդելն առանձնանում է առավել թեթև քաշով և առավել հզոր աերոդիմանիկ համակարգով: Ինժեներները ավտոմեքենայի քաշը նվազեցրել են կապոտի, հետևի թափարգելի և սպոյլերի վրա բաղադրյալ նյութերի կիրառությամբ: Կուպեի զանգվածը կազմում է 1382 կգ:
Մեքենան զինված է V10 ատմոսֆերային շարժիչով,որը 640 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը նորագույն մոդելը հաղթահարում է 2.9 վայրկյանում:
Հայտնի է, որ այս մեքենան Նյուրբուրգրինգի մրցուղին անցել է իր դասի մեքենաների համար լավագույն արդյունքով`6 րոպե 52.01 վայրկյանում:
Ենթադրվում է, որ մեքենայի վաճառքը կսկսվի ամռանը: Իտալական մոդելի մոտավոր արժեքը կազմում է 246 000 եվրո:















