Mercedes-ը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է նոր կոնցեպտը (լուսանկարներ)

15:59 • 07.03.17

Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ժամեր առաջ մեկնարկած Ժնևի միջազգային ավտոսրահում առաջին անգամ ցուցադրել է Mercedes-AMG GT Concept անվանումը ստացած հիբրիդային կոնցեպտը, որը շուտով սերիական արտադրության է հանվելու:


Ինչպես նշում է motor.ru-ն, 4 դռնանի և 4 ուղևորի համար նախատեսված նորույթը նախատեսված է Porsche Panamera-ի հետ մրցակցության համար:


Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մոդելը համալրված է ընդհանուր 805 ձիաուժ հզորությամբ 4 լ աշխատանքային ծավալով բիտուրբո բենզինային ու էլեկտրական շարժիչներով, ինչպես նաև գերհզոր ու թեթև մարտկոցներով:


Նորույթը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3 վայրկյանից էլ քիչ ժամանակում:

 

Четырехдверный четырехместный прототип набирает «сотню» за три секунды

Четырехдверный четырехместный прототип набирает «сотню» за три секунды. Фото 1

 

Mercedes-ը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է նոր կոնցեպտը (լուսանկարներ)