NASA-ն առաջարկել է Մարսի շուրջբոլորը մագնիսային վահան կառուցել

04:19 • 07.03.17

NASA-ն առաջարկել է Մարսի շուրջբոլորը մագնիսային վահան կառուցել, որպեսզի վերականգնեն մոլորակի մթնոլորտը, որը կորել է 4  մլրդ տարի առաջ՝ հզոր մագնիսային դաշտի բացակայության հետևանքով:


Այս առաջարկով ներկայացել է տիեզերագնացության ղեկավար Ջիմ Գրինը՝ NASA-ի շտաբում «Մոլորակագիտություն 2050» սեմինարի ընթացքում, որը նվիրված էր այն տիեզերական ծրագրերին, որոնց իրականացումը կարող է մեկնարկել 30 տարուց ոչ շուտ։


Գրինը բացատրել է, թե ինչպես կարող է NASA-ի մագնիսային վահանը դուրս բերել Արեգակի ու Մարսի միջև կայուն ուղեծիր՝ պահպանելով մոլորակն արեգակնային քամուց ու ճառագայթումից:

NASA-ն առաջարկել է Մարսի շուրջբոլորը մագնիսային վահան կառուցել