Կալիֆորնիայի փողոցներում անվարորդ ավտոբուսներ են հայտնվել (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում փորձարկվում են ինքնակառավարվող առաջին ավտոբուսները, որոնք չունեն վարորդի միջամտության համար անհրաժեշտ մասեր:
Ինչպես հայտնում է Reuters-ը, պիլոտային ծրագիրն իրականացվում է Սան Ֆրանցիսկոյում:
Ավտոբուսները, որոնցից ամեն մեկի գինը 250.000 դոլար է, ստեղծվել են ֆրանսիական մասնավոր EasyMile ընկերության կողմից ու նախատեսված են 12 ուղևորի համար:
Մասնագետների խոսքերով՝ փոխադրամիջոցը հատուկ զգայակների շնորհիվ ֆիքսում է ճանապարհին տեղի ունեցող ցանկացած փոփոխություն ու արագ արձագանքում, հարկ եղած դեպքում՝ կանգ առնում:
Հայտնի է, որ փորձարկումը կտևի մի քանի ամիս: Ինքնակառավարվող ավտոբուսները շահագործման կհանձնվեն 2018թ. սկզբին:










