Ընդամենը 100 տարուց Վենետիկը հնարավոր է ջրի տակ անցնի

02:36 • 07.03.17

Ընդամենը 100 տարուց իտալական Վենետիկ քաղաքը հնարավոր է ամբողջովին ջրի տակ անցնի, հաղորդում է segodnya.ua-ն:


Մինչ 2100 թվականը Միջերկրական ծովի մակարդակը կբարձրանա 140 սմ-ով, կարծում են մասնագետները։ Ընդ որում վերջին հազար տարում ծովի մակարդակը բարձրացել է ընդամենը 30 սմ-ով։

Որպեսզի պարզեն, թե ինչպես է փոխվում ծովի մակարդակը, հետազոտողներն ուսումնասիրել են ջրաքարերը, որոնք օգտագործվել են տեղի բնակիչների կողմից մ.թ.ա. 4000-2500 թվականներին: 


Ջրի տակն անցնելու վտանգը սպառնում է Իտալիայի 33 շրջանների։ Ջուրը բարձրանում է գլոբալ տաքացման պատճառով, սառույցները հալչում են, ինչը ևս մեծ դեր է խաղում ծովի մակարդակի բարձրացման հարցում:

Ընդամենը 100 տարուց Վենետիկը հնարավոր է ջրի տակ անցնի