Toyota-ն եռանիվ մեքենա է ստեղծել` առանց ղեկանիվի և ոտնակների (լուսանկարներ)

19:35 • 08.03.17

Toyota ընկերությունը Ժնևում ներկայացրել է i-TRIL եռանիվ կոնցեպտը, որն ստեղծվել է ցուցադրելու համար ավտոարտադրողի պատկերացումն ապագայի ավտոմեքենաների վերաբերյալ:

Motor.ru-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական դիզայներական կենտրոնի հետ համատեղ մշակած նախատիպը համալրված չէ կառավարման ավանդական սարքերով՝ ղեկանիվով և ոտնակներով: Դրանց փոխարեն օգտագործվում են յուրաքանչյուր ձեռքի տակ տեղադրված ջոյստիքները:

Մեքենայում մեկ նստատեղ տեղադրված է առաջնային մասում, իսկ երկուսը` հետևում: Նստատեղը պտտվում է 90 աստիճանով շարժիչի գործարկման և անջատման պահերին:  i-TRIL-ի ժամանցատեղեկատվական համակարգն աշխատում է միայն ձայնային կառավարմամբ:

Մեքենայի երկարությունը կազմում է 2830 մմ, բարձրությունը` 1460 մմ, իսկ քաշը` 600 կգ: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է 300 կմ տարածություն անցնել:

 

 

Toyota-ն եռանիվ մեքենա է ստեղծել` առանց ղեկանիվի և ոտնակների (լուսանկարներ)