Եվրոպայում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենան
«Տարվա ավտոմեքենա» ամենամյա եվրոպական մրցույթին, որն այս անգամ անց է կացել Շվեյցարիայի Ժնև քաղաքում, Peugeot 3008 մակնիշի մեքենան արժանացել է Գրան Պրի մրցանակին` 319 միավորով:
Այս մասին հայտնում է Euromag-ը:
Երկրորդ պատվավոր տեղում է Սեդան Alfa Romeo Giulia (296 միավոր): Իսկ ահա երրորդ հեղինակավոր հորիզոնականը զբաղեցրել է Մերսեդես E-Class-ը (197 միավոր):










