Ժնևի միջազգային ավտոսրահի ամենատպավորիչ նորույթները՝ ֆոտոշարքով
Շվեյցարական Ժնևում երեկ մեկնարկել է միլիոնավոր ավտոսիրողների ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային ավտոշոուն, որն այս տարի անցկացվում է 87-րդ անգամ ու տևելու է մինչև մարտի 19-ը:
Հայտնի է, որ շոուի մեկնարկի առաջին իսկ օրը բազմաթիվ մեքենաշինական ընկերություններ կազմակերպել են իրենց նորույթների շնորհանդեսները, որոնց ներկա են եղել միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Մինչդեռ հանրության համար ավտոսրահի դռները կբացվեն մարտի 9-ից:
Ստորև ներկայացնում ենք motor.ru-ի ուշագրավ ֆոտոշարքը, որում ի մի են բերված ամենատպավորիչ նորույթները՝ McLaren-ից մինչև Pagani.
Lamborghini Huracan Performante

Audi RS5

Audi Q8 Sport

Ford Fiesta ST

Mercedes-Benz AMG GT Concept

Kia Stinger

Porsche Panamera Sport Turismo և 911 GT3

Dacia Logan MCV Stepway











