McLaren-ը ներկայացրել է 720 ձիաուժ հզորությամբ նորագույն սուպերքարը

21:01 • 08.03.17

Ժնևի ավտոսրահում McLaren Automotive ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է 720S ինդեքսով սուպերքարը, որը եկել է փոխարինելու 650S մոդելին: 

Ինչպես գրում է Motor.ru-ն, մոդելը ներկայանում է ամբողջովին նոր մշակմամբ՝ սկսած դիզայնից, որի տարրերը դեռևս չեն կիրառվել ընկերության նախկին մոդելներից և ոչ մեկում: Ետնաքարշակ համակարգով սուպերքարը համալրված է 4 լիտր ծավալով, 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 720 ձիաուժ: Շարժիչն աշխատում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ: 

100 կմ/ժամ արագությունը կուպեն զարգացնում է 2.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 341 կմ/ժամ: Սուպերքարի զանգվածը կազմում է 1283 կգ, որը նախորդ մոդելից 18 կգ-ով ավելի թեթև է: 

Բրիտանական ավտոարտադրողը մտադիր է նորագույն մոդելը թողարկել 400 օրինակով, սակայն բոլորն արդեն վաճառվել են:  

 

 

 

McLaren-ը ներկայացրել է 720 ձիաուժ հզորությամբ նորագույն սուպերքարը