Նոր սերնդի PlayStation 5-ը կսկսեն վաճառել 2019-ին

06:13 • 08.03.17

Նոր սերնդի PlayStation 5-ը կներկայացնեն 2018 թվականին, հայտնել է Macquarie Research ընկերության վերլուծաբան Դեմիան Տոնգը, փոխանցում է Life.ru կայքը։


Արդեն իսկ հայտնի են դարձել սարքավորման որոշ մանրամասներ։ Օրինակ՝ կոնսոլը կունենա ավելի քան 10 տերաֆլոպս արտադրողականությամբ երկաթ։ Մինչդեռ ներկայիս PS4 Pro ամենաուժեղ կոնսոլի հզորությունը կազմում է 4․2 տերաֆլոպս։


Մասնագետը ենթադրում է, որ PlayStation 5-ի վաճառքը կսկսվի 2019-ին։

 

Նոր սերնդի PlayStation 5-ը կսկսեն վաճառել 2019-ին