Google-ը տեսանյութերի օբյեկտները ճանաչող տեխնոլոգիա է մշակել

14:31 • 09.03.17

Google ընկերության մշակած նոր տեխնոլոգիան թույլ է տալիս հայտնաբերել առանձին օբյեկտները, որոնք հայտնվում են տեսանյութերում: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նորաստեղծ ծրագիրը ստացել է Cloud Video Intelligence API անվանումը: Նորույթը վերլուծում է տեսանյութի բովանդակությունը, ինչի նպատակը որոնման համակարգի միջոցով դրա պարունակությունը գտնելն է:

Կայքի հաղորդմամբ` տեխնոլոգիայից օգտվելու համար անհրաժեշտ է որոնման համակարգում գրել բանալի բառը և ստանալ տեսանյութերի ցանկը, որոնցում առկա է փնտրվող օբյեկտը:


Ընկերության ներկայացուցիչների խոսքով` նորույթն ընկերություններին և սովորական օգտատերերին հնարավորություն կտա օգտվել տեսանյութերի որոնման գործառույթից նույնիսկ այն դեպքում, եթե նրանք չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների համապատասխան ոլորտում:


«Cloud Video Intelligence API տեխնոլոգիան նախատեսված է նաև խոշոր մեդիա կազմակերպությունների և տեխնոլոգիական ու սպառողական ոլորտում աշխատող ընկերությունների համար, որոնք ցանկանում են կառուցել իրենց մեդիա կատալոգները և կարգավորել նյութերը», - պարզաբանել է Google-ի ավագ գիտաշխատող Ֆեյ Ֆեյ Լին:

 

Google-ը տեսանյութերի օբյեկտները ճանաչող տեխնոլոգիա է մշակել