Airbus-ը գաղտնազերծել է իր նորագույն կոնցեպտային մեքենան, որը կարող է «թռչել» անօդաչու սարքի օգնությամբ (տեսանյութ)
Airbus ընկերությունը նորագույն տրանսպորտային միջոցի կոնցեպտ է ներկայացրել, որը թույլ կտա շրջանցել երթևեկության ժամանակ առաջացող խցանումները և «թռչել» փողոցի վրայով:
Ինչպես հաղորդում է Tech Insider-ը, կոնցեպտային մոդելը հնարավոր է ամրացնել անօդաչու թռչող սարքին, որի օգնությամբ էլ այն կտեղափոխվի նաև օդով:
Նորագույն կոնցեպտն ստացել է Pop.Up անվանումը: Այն ուղևորներին տեղավորում է 8×4.6 չափսի սրահում: Շասիներով այն վերածվում է երկտեղանող էլեկտրական մեքենայի:
Ընկերության տեղեկացմամբ` մեքենան առանց վերալիցքավորման կարող է 100 կմ տարածություն անցնել: Օդ բարձրանալիս այն առանձնանում է աիվներից և միանում անօդաչու սարքին: Այն դեռևս կոնցեպտ է և հայտնի չէ, թե երբ կհանձնվի սերիական արտադրության:
Տեսանյութը՝այստեղ։










