Գիտնականները բացահայտել են ալկոհոլի նկատմամբ կախվածության առաջացման պատճառը

23:09 • 09.03.17

Ալկոհոլային խմիչքներ օգտագործելու հակվածությունը կարող է «ուրախության հորմոնի»` դոֆամինի արտադրության խախտման հետևանք լինել:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կիրառական ֆիզիկայի ինստիտուտի, Ֆրանսիայի Բարձրագույն դպրոցի և ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի համատեղ հետազոտության արդյունքները:

Ալկոհոլը խոչընդոտում է դոֆամին արտադրող նեյրոնների նորմալ կենսագործունեությանը, և հորմոնի ավելցուկը հանգեցնում է ինչպես դրական, այնպես էլ բացասական սովորությունների ամրապնդմանը, այդ թվում` նաև ոգելից ըմպելիգների նկատմամբ հակման:

Ոգելից խմիչքների օգտագործման ժամանակ դոֆամինն ազդում է նյարդային համակարգի «բավարարման կենտրոնի» վրա` ստիպելով օրգանիզմին անհամբեր սպասել ալկոհոլի հաջորդ «չափաբաժնին»:

 

 

 

Գիտնականները բացահայտել են ալկոհոլի նկատմամբ կախվածության առաջացման պատճառը