Ինչպես պահպանել հին սմարթֆոնում կամ համակարգչում առկա անձնական տեղեկությունը

22:57 • 09.03.17

Նոր համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ կամ որևէ այլ գաջեթ ձեռք բերելիս կարևոր է իմանալ, թե ինչպես կարելի է անվտանգ պահպանել հին սարքավորումներում առկա անձնական տեղեկատվությունն ու հասանելի դարձնել այն հետագա օգտագործման համար:

Ինչպես ներկայացնում է popsci.com-ը, տեղեկատվությունը պահպանելը կարևոր է ինչպես նոր սարքավորման մեջ տեղափոխելու, այնպես էլ հին գաջեթից ջնջելու համար, որպեսզի այլ օգտատերեր հասանելիություն չունենան այն տեղեկատվությանը, որը անձնական էր:

Նախ անհրաժեշտ է պատճենել բոլոր կարևոր տվյալներն ու պահել դրանք ևս որևէ տեղ, ավելի ճիշտ` երկու առանձին վայրում, ինչպես օրինակ մեկ այլ համակարգչում:

Եթե կիրառում եք համացանցով աշխատող ծրագրեր և ծառայություններ, ինչպես Gmail-ը կամ Netflix-ը, կարող եք հանգիստ լինել, քանի որ այդտեղ պահված ցանկացած տեղեկատվություն հասանելի կլինի նոր սարքավորմամն ձեր էջը բացելիս:

Այլ օգտատերերի համար մի շարք տարբերակներ կան տվյալները պահպանելու համար, ինչպես օրինակ Dropbox, Google Drive, CrashPlan և Backblaze ծրագրերը:

 

 

 

Ինչպես պահպանել հին սմարթֆոնում կամ համակարգչում առկա անձնական տեղեկությունը