Մեծ Բրիտանիայի ափերին 9 մետր երկարությամբ հսկայական կետի մարմին են հայտնաբերել (լուսանկարներ)

23:24 • 09.03.17

Մեծ Բրիտանիայի Դևոն կոմսության ափերին գտնվող ժայռերում հսկայական` 9 մետր երկարությամբ կետի մարմին են հայտնաբերել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ծովային սկա կենդանին ցամաքում է հայտնվել, հավանաբար, բարձր մակընթացության ալիքների պատճառով: Փորձագետների կարծիքով` կենդանին ֆինվալ տեսակի կետերի դասին է պատկանում:

Հսկա կենդանու մարմինը նախօրեին առաջինը նկատել է զբոսնող անցորդներից մեկը: Սակայն փորձագետի խոսքով` կենդանին արդեն մի քանի օր սատկած է եղել:

Ինչպես մասնագետը նշում է, կենդանու մարմնի սպիտակ գույնը պայմանավորված է ցամաքում երկար գտնվելով:

 

 

 

Մեծ Բրիտանիայի ափերին 9 մետր երկարությամբ հսկայական կետի մարմին են հայտնաբերել (լուսանկարներ)