Ժնևում կայացել է Ferrari 812 Superfast-ի պաշտոնական շնորհանդեսը (լուսանկարներ)

16:30 • 09.03.17

Շվեյցարական Ժնև քաղաքում շարունակվում է ավանդական միջազգային ավտոշոուն, որն այս տարի անցկացվում է 87-րդ անգամ ու տևելու է մինչև մարտի 19-ը:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, միջոցառման շրջանակում ներկայացված սուպերքարերի մեջ առանձնացել է Ferarri 812 Superfast մոդելը՝ համալրված 6.5լ աշխատանքային ծավալով V12 շարժիչով:


Այն 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.9 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:


Հայտնի է, որ մեքենան ստեղծվել է F12 Berlinetta մոդելի հիման վրա և, կարելի է ասել, հանդիսանում է դրա թարմացված տարբերակը:

 

Ferarri B12 Superfast (7)
Ferarri B12 Superfast (6) 

Ferarri B12 Superfast (1)

Ferarri B12 Superfast (2)

Ferarri B12 Superfast (4)

Ferarri B12 Superfast (5)

Ferarri B12 Superfast (3)

Ժնևում կայացել է Ferrari 812 Superfast-ի պաշտոնական շնորհանդեսը (լուսանկարներ)