3 բաղադրիչ, որոնց օգնությամբ կարելի է կյանք վերադարձնել թոշնած բույսերին
Տնային պայմաններում բույսեր ու ծաղիկներ աճեցնելը ինչպես հաճելի, այնպես օգտակար սովորություն է, քանի որ կանաչ բուսականությունը թթվածնով է հարստացնում սենյակը:
Սակայն երբեմն պատահում է, որ ժամանակին չենք հասցնում ջրել կամ ճիշտ չենք խնամում ծաղիկները, ինչի հետևանքով դրանք սկսում են թոշնել: Այս մասին գրելով` AdMe.ru-ն փորձված միջոց է ներկայացնում թոշնած ծաղիկներին կյանք վերադարձնելու համար:
Անհրաժեշտ է բանանի կեղևը, աղացած սուրճը և ձվի կճեպները լցնել բլենդերի մեջ, մի փոքր ջուր ավելացնել և հարել միասին: Ստացված խառնուրդից պետք է լցնել ծաղկամանի մեջ: Որոշ ժամանակ անց բույսը կվերականգնվի:















