Ժնևում նշել են տարվա լավագույն մեքենայի կոչմանը հավակնող 3 մեքենաները
Շվեյցարական Ժնևում ընթացող միջազգային ավտոշոուի ժամանակ հայտնի են դարձել «Տարվա լավագույն ավտոմեքենա» մրցույթի եզրափակիչ անցած մոդելները:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, լավագույնի կոչմանն են հավակնում գերմանական Audi Q5, Volkswagen Tiguan և բրիտանական Jaguar F-Pace մեքենաները:
Նշվում է, որ հաղթած մոդելի անունը հրապարակվելու է ապրիլին՝ Նյու Յորքում:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի «Տարվա լավագույն ավտոմեքենա» կոչմանն էր արժանացել Mazda MX-5 ռոդսթերը, իսկ 2015թ.՝ Mercedes-Benz W205-ը:










