ՆԱՍԱ-ն կարտոֆիլ է աճեցրել մարսիական պայմաններում (լուսանկար, տեսանյութ)
Մարսիական պայմաններում կարտոֆիլ աճեցնելու փորձը պսակվել է հաջողությամբ. այս մասինհայտնում է Phys.org-ը:
Նշվում է, որ նախագծի վրա աշխատել են Կարտոֆիլի միջազգային կենտրոնի փարձագետներն ու ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) մասնագետները:
«Փորձը ցույց է տվել, որ մեծ շանսեր կան, որ կարտոֆիլը կաճի Մարսի վրա», - ասել է ՆԱՍԱ-ի աստղակենսաբանը:
Աղբյուրի հաղորդմամբ` ՆԱՍԱ-ն և պերուացի հողագործները կարտոֆիլի պալարներն աճեցրել են հատուկ սարքավորված կորպուսի մեջ, որում պահպանվել են Մարս մոլորակի պայմաններին մաքսիմալ նմանվող պայմաններ: Այնտեղ պահպանվել է Մարսի մթնոլորտի պարունակությունը, ճնշումը, հողի բաղադրությունը և այլ կարևոր պարամետրեր:
Անհրաժեշտ քանակությամբ ջրի և սնուցող նյութերի ավելացման արդյունքում կարտոֆիլը բնականոն կերպով աճել է:
ՆԱՍԱ-ի և Կարտոֆիլի միջազգային կենտրոնի մասնագետները պլանավորում են մոտ ժամանակներում կրկնել փորձարկումներն ու ընտրել կարտոֆիլի այն տեսակը, որն առավել պտղաբեր և հարմար կլինի Մարս մոլորակի վրա աճեցնելու համար:











