ՆԱՍԱ-ն ցուցադրել է Ծիր Կաթինի ամենագեղեցիկ միգամածությունը (լուսանկար)

17:35 • 09.03.17

Hubble ուղեծրային տիեզերական աստղադիտարանը ստացել է Օրիոնի միգամածության ամենամանրամասն ու գեղեցիկ լուսանկարը: Տվյալ միգամածությունում են ծնվում Ծիր Կաթին գալակտիկայի խոշորագույն աստղերը: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պաշտոնական կայքը:

Օրիոնի միգամածությունը կամ ամպն իրենից ներկայացնում է գալակտիկայի խոշորագույն «աստղային մսուրներից» մեկը: Այստեղ են ձևավորվում հարյուրավոր երիտասարդ լուսատուներ:

Նշվում է, որ միգամածությունը գտնվում է Երկիր մոլորակից 1.500 լուսային տարի հեռավորության վրա:

 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Ծիր Կաթինի ամենագեղեցիկ միգամածությունը (լուսանկար)