Samsung-ի՝ եզրեր չունեցող էկրանով Galaxy S8 սմարթֆոնի նոր լուսանկարներ են հրապարակվել համացանցում
Համացանցում հրապարակվել են Samsung Galaxy S8-ի երկար սպասված սմարթֆոնի որակյալ «կենդանի» լուսանկարները: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` նշելով, որ հարավկորեական ընկերության առաջատար սմարթֆոնը ներկայացվելու է մարտի 29-ին Նյու Յորքում:
Ինչպես երևում է լուսանկարներից, նորագույն սմարթֆոնի էկրանն զբաղեցնում է դիմային վահանակի ողջ մակերեսը: Լուսանկարներում ցուցադրվում է նաև գաջեթի պաշտպանիչ ապակին: Սմարթֆոնը ներկայանում է 5.8 դյույմ էկրանով:
Նկատելի է նաև, որ հեռախոսի կողային մասերը կլորավուն են, իսկ Home ստեղնը բացակայում է:
Նախնական տվյալների համաձայն` էկրանը պաշտպանված է Gorilla Glass գերամուր ապակիով և ներկայանում է 2560x1440 կետայնությամբ: Բացի այդ սմարֆոնը համալրված է լինելու 4-6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 12 Մպ տեսախցիկով:












